close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը կկորի, եթե գնա զիջումների Սյունիքում՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով. Արմեն Ռուստամյան

Հասարակություն

22 Մայիսի 2022, 16:28
 Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը կկորի, եթե գնա զիջումների Սյունիքում՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով. Արմեն Ռուստամյան

Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական առումով գտնվում է փոթորկալից իրավիճակում, ուստի կարևոր է որ այս փուլում ճիշտ կողմնորոշվենք, երկիրը ճիշտ ուղեգիծ որդեգրի և կարողանա հաղթահարել առկա մարտահրավերները: ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը կկորի , եթե Հայաստանը գնա զիջումների Սյունիքում՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով.

«Մենք կհայտնվենք աշխարհաքաղաքկան պարկի մեջ և ոչ ոքի հետարքրքիր չենք լինի, որպես գործոն։ Մենք հայկական գործոնը պահպանելու խնդիր ունենք։ Թուրքացման վտանգը շատ իրական է, թուրքիան չի փոխել իր տեսակը, մենք պետք է սա հասկանանք»,-ասաց Ռուստամյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են անդառնալի դարձնել 44-օրյա պատերազմի հետևանքները, ուստի պետք է հասկանանք՝ ինչպիսի՞ ռազմավարություն մշակենք, որպեսզի ապահովենք երկրի անվտանգությունը և կայուն զարգացումը.

«Մեր տարաձայնությունն ու խնդիրը այսօրվա իշխանությունների հետ հենց այս տարաձայնությունն է: Իշխանություններն ասում են՝ ապագա կա՝ մտքում զիջում ունենալով, կենսական զիջում անենք, որ ապագա ունենանք, մենք ասում ենք, որ կենսական այդպիսի զիջում ունենալու պարագայում՝ ապագա չի լինելու: Այստեղ է մեր հիմնական բանավեճը: Քաղաքական ու պետական ուղեգիծը ճշտելու խնդիր ունենք, եթե դա օր առաջ չանենք, անունը կդնենք՝ իբր գնում ենք խաղաղության, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն, բայց եթե դու քո վրանը չես կառուցում անվտանգության, դա խաղաղություն չի լինելու, լինելու է ստրկացում, նվաստացում: Սա է, որ մեր ժողովուրդը զգալով՝ այսօր ոտքի է կանգնել»:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica