close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկությունն ուղղված է Արթուր Վանեցյանին. նրանց խնդիրը հենց Վանեցյանի հետ է. Արսեն Բաբայան

Քաղաքական

21 Մայիսի 2022, 16:29
 Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկությունն ուղղված է Արթուր Վանեցյանին. նրանց խնդիրը հենց Վանեցյանի հետ է. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի դիտարկմամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկությունն ուղղված է ամբողջ ընդդիմադիր դաշտին, հատկապես Արթուր Վանեցյանին:

«Այս իշխանության գործողությունները, որոնք հիշեցնում են 90-ականների հայտնի ռեպրեսիաները, շատ կանխատեսելի ու պրիմիտիվ են: Այն պահից, երբ որոշ իշխանական պատգամավորներ սկսեցին հայտնի տեսանյութը տարածել, որում Արամ Գրիգորյանը 2021 թվականի ձմռանը փող էր տալիս մուրացկաններին, օգնում էր, արդեն պարզ էր, թե ինչ են անելու։ Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ այս իշխանությունը գնալու է մինչև վերջ ռեպրեսիաների ճանապարհով», - լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը:

Ըստ նրա՝ այս դեպքով ո՛չ ոստիկանությունը, ո՛չ քննչական կոմտիեն, ո՛չ քննիչը կամ ոստիկանն ընդհանրապես որոշիչ չեն, որոշում է մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը:

«Անպայման հետևողական պետք է լինենք, որ այս իշխանությանը վռնդելուց հետո այդ տեսակ քննիչները ենթարկվեն պատասխանատվության: Այս գործողությունն ուղղված է ամբողջ ընդդիմադիր դաշտին, հատկապես պարոն Վանեցյանին։ Բնականաբար, նրանց խնդիրը հենց պարոն Վանեցյանի հետ է։ Իրենց վատ ուղեղներում Արթուր Վանեցյանին վնասելու ձև են գտել։ Գաղտնիք չէ, որ Արամը պարոն Վանեցյանի ընկերն է՝ բացի օգնական լինելուց», - նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica