Իշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում. Սոս Հակոբյան
Հասարակություն

Իշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ուշադրություն՝ 2021 թ. ձմռանը մի քանի մուրացկանի օգնելու հանար:
Հարց է առաջանում. ի՞նչ են փնտրում: Ասում են, որ մի 10-15 հազար մարդու տվյալներով ցուցակներ են փնտրում:
Դրանից հետո կանցնեն փնտրելու պատերազմի վերջին օրերին 90%-ով չպայթած Իսկանդերի մարտագլխիկը:
Սա, որ զուտ իմանաք, թե Արամ Գրիգորյանը և մենք բոլորս ինչ «լրջությամբ» ենք վերաբերվում մարդկանց գլխին սարքելու նպատակով ձոնված ձեր հետապնդումներին:
Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց:
Դուք հոմ հիմար չեք...
Սոս Հակոբյան
Հայրենիք կուսակցության մամուլի խոսնակ