close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող` Հայաստանի ու Արցախի` հիմա արդեն անվերապահ կապիտուլյացիան. Արթուր Ղազինյան

Հասարակություն

21 Մայիսի 2022, 13:59
 Ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող` Հայաստանի ու Արցախի` հիմա արդեն անվերապահ կապիտուլյացիան. Արթուր Ղազինյան

Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան-ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:

Պայմանագրի էական պայմաններն են.

  1. երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը,
  2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում,
  3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը,
  4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր,
  5. Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը,
  6. կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կապաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները,
  7. սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ.-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:

Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող` Հայաստանի ու Արցախի` հիմա արդեն անվերապահ կապիտուլյացիան…

Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica