close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վայոց ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին և վերջույթներին

Հասարակություն

21 Մայիսի 2022, 12:55
 Վայոց ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին և վերջույթներին

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։ Վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։ 

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, որտեղ էլ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները։ 

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica