close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը ռազմական օգնություն է խոստացել միջուկային զենք ունեցող Պակիստանին

Աշխարհ

21 Մայիսի 2022, 12:46
 Էրդողանը  ռազմական օգնություն է խոստացել միջուկային զենք ունեցող Պակիստանին

Թուրքիան կօգնի Պակիստանին` ուժեղացնել իր ռազմական ենթակառուցվածքը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է թուրք-պակիստանյան համատեղ ձեռնարկությունում կառուցված MILGEM Ada կորվետի գործարկման կապակցությամբ տեսաուղերձում. հայտնում է թուրքական TRT World հեռուստաալիքը։

«Պատմության ընթացքում այս տարածաշրջանը` իր հնագույն մշակույթով և հարստությամբ, եղել է աշխարհի աչքի լույսը: Պակիստանը և նրա ժողովուրդը մեզ համար հատուկ տեղ ունեն», - նախագահի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։

Էրդողանը նաև ընդգծել է Պակիստանի ռազմական ենթակառուցվածքի ամրապնդման համար անհրաժեշտ աջակցության միջոցները տրամադրելու անհրաժեշտությունը, քանի որ «դրա անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը մենք նույնքան կարևոր ենք համարում, որքան մերը»։

Թուրքիայի նախգահի խոսքով՝ նավերի մատակարարումները, որոնք կկարողանան կատարել բոլոր տեսակի մարտական առաջադրանքները՝ հակաօդային պաշտպանությունից մինչև սուզանավերի պաշտպանություն, կիրականացվեն վեց ամիս ընդմիջումով՝ սկսած 2023 թվականի օգոստոսից։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica