close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդավարություն VS աշխարհաքաղաքականություն․ Փաշինյանն աճուրդի է հանել մեր երկիրը՝ աթոռի դիմաց

Հասարակություն

20 Մայիսի 2022, 18:44
 Ժողովրդավարություն VS աշխարհաքաղաքականություն․ Փաշինյանն աճուրդի է հանել մեր երկիրը՝ աթոռի դիմաց
Այսօր «Ֆրիդոմ հաուզի» միջոցառմանը թույլ չտվեցին մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին։ Այդ կազմակերպությունը Հայաստանում վերածվեց գոնգոյի՝ կառավարամետ կազմակերպության։ «Ժողովրդավարության բաստիոնում» ֆրիդոմականները հայտնվել էին ՊՊԾ–ի պաշտպանության ներքո, ինչը փչացրեց այդ կազմակերպության իմիջը ֆունդամենտալ ձևով։
 
Ազատություն մաղթենք «Ֆրիդոմ հաուզին» և սառը գնահատական տանք այս ամենին։
 
«Ոսկե միլիարդից» դուրս ժողովրդավարությունն ընդամենը գործիք է՝ աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի սպասարկման միջոց։ Դա յուրօրինակ ռասիզմ է։ Այդ ռասիզմը նույնքան արևմտյան ծագում ունի, որքան ժողովրդավարությունը, ընկերվարությունը և այլ գաղափարները։
 
Ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատականության գաղափարները Հայաստանում փշրվեցին Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի տակ։
 
Այս ամենից ոչ թե պետք է վատ զգալ կամ զայրանալ, այլ ընդունել ի գիտություն և նորմալ գնահատել, որ այլ երկրներն ունեն իրենց շահերը և հանուն այդ շահերի կարող են ժողովրդավարության քողի տակ աջակցել իրենց «շան որդուն» ճիշտ այնպես, ինչպես բազմիցս արել են։ Հիմա էլ Հայաստանում են անում։
 
Արևմուտքը Հայաստանի դեմ ոչ մի վատ բան չունի։ Այլ հարց է, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարի շրջանակներում կարող է թուրքական ոտքերի տակ մատաղացու գառի վերածել մեր երկիրը։ Բայց դա արդեն մեր խնդիրն է, ոչ թե Արևմուտքի։
 
Ռուսական այլընտրանքը մեզ համար թուրքական լծի տակ հայտնվելն է։ Սա՛ է Հայաստանում, իբր, արևմտյան վեկտոր քարոզողների իրական գիծը։ Նիկոլ Փաշինյանն այդ թուրքական գծի վրա է, դրա համար էլ Անկարան, Բաքուն նրան պաշտպանում են։ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն էլ՝ վրադիր։
 
Հակառուսական կամ որ նույնն է՝ թուրքամետ գիծը պաշտպանելու համար է Երևան ժամանել Լիտվայի նախագահը։ Նրա ու մյուսների նպատակն այն է, որ ՀՀ–ն Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքի Բրյուսելի՛ հովնու ներքո, ինչը նշանակելու է Արցախի ներառում Ադրբեջանի կազմի մեջ (սրան Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես համաձայնություն է տվել Ադրբեջանին ուղղված 6–կետանոց նամակում), ռուս խաղաղապահների հեռացում, Արցախի հայաթափում կամ ցեղասպանություն։
 
Արևմուտքի ու Թուրքիայի շահերը 100 տոկոսով համընկնում են մեր տարածաշրջանում ՌԴ–ին Թուրքիայով փոխարինելու հարցում։ Իսկ թե ինչ կլինի հայերի հետ, իրենց չի հետաքրքրում։ Այս պայմաններում ժողովրդավարությունն ու մյուս բաները չորրորդական նշանակություն ունեն աշխարհաքաղաքական շահերի համեմատ։
Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է հանել Հայաստանն ու Արցախը, որպեսզի փրկի իր աթոռն ու կաշին։ Նա բոլորին ասում է «այո», բայց իր շարժիչը թուրքամետ է։ Ինքը Անկարայում է տեսնում սեփական շահերի պաշտպանությունը։
 
Հայ ժողովուրդը պետք է մերժի Նիկոլին ու իր թուրքամետ գիծը, որպեսզի կարողանա պետություն ունենալ։ Այլընտրանք չկա։
 
Անդրանիկ Թեւանյան
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր 


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica