close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին

Հասարակություն

20 Մայիսի 2022, 18:14
 ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին՝ օրինագիծն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին ստորագրման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախաձեռնության օգտին, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից, 100 սենատորներից արդեն քվեարկել է 51-ը։

Փաթեթը ներառում է ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն Ուկրաինային։ Կոնգրեսն ավելացրել է գումարը մինչև 40 միլիարդ դոլար՝ ի սկզբանե Բայդենի պահանջած 33 միլիարդ դոլարից:

Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և Պենտագոնը հորդորել են օրենսդիրներին շտապել՝ զգուշացնելով, որ մինչև մայիսի 19-ը իրենց ֆինանսական միջոցները կսպառվեն Ուկրաինային օգնելու համար։ Օրինագծի ընդունմանը խոչընդոտել է հանրապետական Ռենդ Փոլը, ով պահանջում էր ավելի մեծ վերահսկողություն ծախսերի նկատմամբ:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica