close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանյան թուրքապաշտները թիրախավորում են Սփյուռքը՝ օգնության ձեռք մեկնելով իրենց տերերին՝ Թուրքիային ու Ադրբեջանին

Քաղաքական

20 Մայիսի 2022, 16:48
 Հայաստանյան թուրքապաշտները թիրախավորում են Սփյուռքը՝ օգնության ձեռք մեկնելով իրենց տերերին՝ Թուրքիային ու Ադրբեջանին

Վերջին մեկ ամսում Հայաստանում, ինչպես նաև Սփյուռքում սկսվել է Նիկոլ Փաշինյանի, նրա թուրքամետ իշխանության և թուրքապաշտ «արբանյակների» դեմ համազգային «Դիմադրությաուն» շարժումը, որի նպատակը ՀՀ ներկայիս դավաճան վարչախմբի հեռացումը, Հայաստանի թուրքացումը կասեցնելն ու նոր զիջումները կանխելն է։

Տրամաբանական է, որ Հայաստանի թշնամի պետությունները, մասնավորապես՝ Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես պաշտոնապես, այնպես էլ իրենց ենթակա լրատվամիջոցներով, ամեն կերպ փորձում են վարկաբեկել Հայաստանում սկսված «Դիմադրություն» շարժումը, նաև ակնհայտորեն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի թուլամորթ իշխանություններին, որոնցից կարողացել և կարողանում են կորզել ցանկացած զիջում։

Ամենահայտնի օրինակներից է այն, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, ձայնակցելով Հայաստանում «նիկոլական» և «նիկոլամետ» ԶԼՄ-ների, ինչպես նաև կապիտուլյացիոն իշխանությունների ակնահայտ կեղծիքներին, նշում է, թե իբր ընդդիմության ցույցերը «բազմամարդ չեն»։ Ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ, ներառյալ՝ Իլհամ Ալիևը, անընդհատ կրկնում են, թե «թույլ չեն տա, որ Հայաստանում ռևանշիստները» գան իշխանության։

Երեկ էլ Նյու Յորքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալավ հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորմանը», նշել է, որ «մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին` արձագանքել այս բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում` արմատականները, իսկ դրսից Սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանությունների վրա»։

Արդեն գրեթե մեկ դար է՝ Թուրքիան պայքարում էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և աշխարհի տարբեր անկյուններում ծվարած հայության դեմ՝ հանձինս ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների, որոնք տարբեր երկրների տարատեսակ հարթակներից բարձրացնում են Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման հարցը, կազմակերպում Սփյուռքի կյանքը, տարատեսակ գործողություններ իրականացնում ընդդեմ թշնամական պետությունների ներկայացուցիչների և ներկայացուցչությունների։

Թուրքերի համար հայկական սփյուռքի դեմ ընթացող «սրբազան» պայքարին են միացել նաև Հայաստանում բույն դրած թուրքածին ներկայացուցիչները՝ հանձինս հակահայկականությամբ հայտնի, սեփական մոր դեմ գործ տված, Հայ առաքելական եկեղեցուց դուրս շպրտված Արման Բաբաջանյանի և իրեն «Սասնա ծռեր» կոչող (ԱԺԲ) ահաբեկչական կազմակերպության, որի կենսագրության միակ «ձեռքբերումը» ՊՊԾ գնդի 3 ոստիկանի սպանելն ու գնդի բանկոմատը թալանելն է։

Այսպես՝ տխրահռչակ Բաբաջանյանը, անդրադառնալով ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ Ջո Բայդենին ուղղված պահանջին, որում մասնավորապես կոչ էր արվում չերկարաձգել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման ժամկետը՝ տարբեր ոլորտներում նրա ձախողման պատճառով, հայտարարել էր, որ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի բողոքն ընդդեմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի անհույս փորձ է փրկել սեփական դիրքերը»։ Վերոնշյալ անձը նաև հարց էր տվել, թե «արդյո՞ք Հայ դատն ակցիա իրականացրել է ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուի դեմ»։

Նախքան Հայ դատի հանձնախմբերի վերաբերյալ բարբաջելուն՝ Բաբաջանյանը պետք է հայացք նետի Հայ դատի աշխատանքներին ու գործունեությանը, հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատանքին՝ հասկանալու համար, որ Հայ դատն ավելի շոշափելի ու էական գործունեություն է ծավալում, քան իր ղեկավար Փաշինյանի անգլերենի ուսուցչուհու ղեկավարած դիվառաքելությունը։

«Ծռերի» մի ինչ-որ անդամ էլ, նույն թեմային անդրադառնալով, հայտարարել է․ թե Հայ դատի կառույցը, ինչպես նաև Սփյուռքի այլ կառույցներ «Կրեմլի ազդեցության գոտում են»։ Ամերիկամետությունից ադեկվատությունը կորցրած «ծռականների» հայտարարությունները տարրական հիմարություններ են, որոնց խորապես անդրադառնալը ժամանակի կորուստ կլինի։

Պարզապես պետք է ընդգծել, որ հայ ազգը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում բացահայտ պայքարում է ոչ միայն  թուրք-ադրբեջանական տանդեմի, այլև դրա ազդեցության տակ գտնվող հայաստանյան հակահայ ուժերի դեմ։ 

Նյութը՝ Yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica