close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում. Ստեփան Դանիելյան

Հասարակություն

20 Մայիսի 2022, 16:10
 Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է  Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գառների հրճվանքը

ԱՄՆ դեսպանը ասել է. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»։

Երևանի 3-րդ Մասի բնակչությունն ունի դերակատարում իր ապագան որոշելու հարցում, նույն իրավունքից է օգտվում Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակչությունը։ Սա տեղական ինքնավարության պարզ սահմանումն է։

Այ, այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում, իսկ գառներին այս խոսքերը ոգևորել են, որոշ այծերի առաջնորդությամբ, որոնք հասկանում են այս խոսքերի պարզ իմաստը»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica