close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս խայտառակ անփութությունների պատասխանատուն ՔՊ-ն է՝ իր դիլետանտիզմով.ՀՅԴ Երևանի ՔԿ-ի հայտարարությունը

Հասարակություն

20 Մայիսի 2022, 15:41
 Այս խայտառակ անփութությունների պատասխանատուն ՔՊ-ն է՝  իր դիլետանտիզմով.ՀՅԴ Երևանի ՔԿ-ի հայտարարությունը
Այս առավոտ երեւանցիները ականատեսը դարձան Երեւանի քաղաքային իշխանությունների հերթական խայտառակության հետեւանքներին։ Ոմն շինարարի անփույթ աշխատանքի հետեւանքով Ծիծեռնակաբերդի խճուղին փակ է, որովհետև փլուզվել է ճանապարհի մի հատվածը։
Ծիծառնակաբերդի խճուղու խնդրո առարկա հատվածը մի քանի ամիս առաջ նորից փլուզվել էր, հետո իբր թե վերանորոգվել էր, սակայն վերջին երկու ամիսներին նույն հատվածը մնում էր կիսով փակ։ Երեւանցու համար անհայտ էր, թե ե՞րբ է այդ վտանգը վերացվելու, ե՞րբ է շինարարի կողմից բռնագրավված ճանապարհը նորից գործելու, մինչև որ պատահեց անխուսափելին։
 
Պատահածի եւ անցնող մի քանի ամիսներին երեւանցու առօրյայի խաթարման պատասխանատուն շինարարն է, և նա պարտավոր է օրենքով սահմանված ամենախիստ պատժին ենթարկվել․ սակայն շինարարից ավելի պատասխանատու են Երեւանի քաղաքային իշխանությունները, Երեւանի քաղաքապետարանը, որ առաջին հերթին շինթույլտվությունների շարան է տրամադրել Դալմայի այգիներում և իր անփույթ աշխատանքի հետեւանքով ո՛չ միայն խաթարել է Երեւան քաղաքի բնապահպանական նորմերը, անտեսել կարիքները և խնդիրները, այլ նաև սահմանափակել երեւանցու տեղաշարժի իրավունքը՝ նորելուկ օլիգարխների հաշվին։
 
Այստեղ հարկ է ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ այս անփութության և ընդհանրապես Երեւանում շինարարական, կանաչապատման, ճանապարհների, աղբահանության, տրանսպորտի խայտառակ վիճակի պատասխանատվությունը կրում է ՔՊ-ն՝ իր դիլետանտիզմով, պոպուլիզմով ու «մերը լինի, պոլի փետ լինի» մտայնությամբ, ինչ էլ որ լինի այդ մտայնության գլխին կանգնած անձնավորության անունը՝ Հայկ Մարության, Հրաչյա Սարգսյան, թե երազներ փայփայող Տիգրան Ավինյան։
 ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica