close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները «Մարիոթ» հյուրանոցի մոտ են, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին ու Փաշինյանը քննարկման են մասնակցում

Քաղաքական

20 Մայիսի 2022, 12:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները «Մարիոթ» հյուրանոցի մոտ են, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին ու Փաշինյանը քննարկման են մասնակցում

Քաղբանտարկյալների նկարներով պաստառներով, ՔՊ-ական պատգամավորների նկարներով՝ ամոթանքի պիտակով, ինչպես նաև բռնություններ գործադրած ոստիկանների նկարներով, ՀՀ-ում ժողովրդավարության հիշատակը հարգող պաստառներով՝ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները ՀՀ նախագահի նստավայրի մոտից շարժվեցին դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց ու շրջափակեցին մուտքերը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Մարիթ» հյուրանոցում տեղի է ունենալու քննարկում, որին պետք է մասնակցի Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

«Մենք եկել ենք այստեղ՝ փոխանցելու իրենց, որ այդ  երկուսը՝ այն մարդը, ով աջակցում է դիկտատորական երկիր ձևավորել փորձող մարդուն և այն կոչում է «ժողովրդավարական գործընթաց», Հայաստանում անելիք չունի, և եկել ենք ասելու Նիկոլ Փաշինյանին, որ դու  Հայաստանում իշխանություն չունես»,-բարձրախոսով հայտարարեց Սևակ Նազարյանը։

Շարժման ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը ասաց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը գնում է բռնակալ Ալիևին է հանդիպում, հետո գալիս է՝ մեզ ժողովրդավարության դասեր է տալիս։

«Եթե ժողովրդավարության կողմնակից ես՝ ո՞նց ես հանդուրժում իշխանությանը, որը ժողովրդավար երկրի տարածքները տալիս է բռնապետական Ադրբեջանին, ո՞նց ես հանդուրժում, երբ այս իշխանությունը ժողովրդավարության կղզյակ Արցախը տալիս է Ադրբեջանին։ Ժողովրդավարության դասեր դուք պետք է Արցախից սովորեք, ոչ թե մենք։ Դուք հիմա հանդիպում եք մարդկանց հետ, ովքեր իրենց ցոփ ու շվայտ կյանքով հայերի իրավունքներն են ոտնահարում»,-հայտարարեց Հովհաննես Իշխանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica