close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Քաղաքական

19 Մայիսի 2022, 22:35
 Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, կալանավորելու մասին միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ այս ժամին էլ ի աջակցություն Արթուր Գալեյանի՝ դատարանի բակում հավաքվել են զոհված զինծառայողների հարազատները։

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Գարիկ Գալեյանը իրենց որդիների մահվան մեղավորներին պատժելու նպատակով զոհվածների հարազատների պայքարի առաջամարտիկներից է: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել  զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

Տես նաեւ՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կայուն ծանր է. փաստաբան:

Տես նաև՝ Սպասում ենք, որ Արթուր Գալեյանին դատարանի դահլիճից ազատ կարձակեն, որովհետեւ էս էն դեպքը չի. Աստղ Գալեյան:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica