close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ մեկը չփորձի պիտակավորել, երբ պետք էր՝ Արցախում էինք, այսօր հարցն ունի քաղաքական լուծում․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

19 Մայիսի 2022, 20:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ մեկը չփորձի պիտակավորել, երբ պետք էր՝ Արցախում էինք, այսօր հարցն ունի քաղաքական լուծում․ Իշխան Սաղաթելյան

Օր օրի մեր շարքերն ավելանում են՝ բազմաթիվ վարորդներ ժամերով մնալով խցանումների մեջ, դադարեցնում էին երթևեկությունը ու միանում մեզ․ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Նա արձանագրեց, որ, չնայած այսօրվա ծավալներին, Ոստիկանության կողմից չի եղել բռնի ուժի կիրառում, ինչպես նախորդ օրերին էր․ այսօր բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակից չի անցնում՝ ի տարբերություն նախորդ օրերի, երբ թիվը հասնում էր 600-700 հոգու․ «Սա նաև ձեր ձեռքբերումն է, մեր բոլորի միասնական աշխատանքի արդյունքն է»։

Այն, ինչ անում ենք՝ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է և սա բացարձակ օրինական է, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, օրեցօր մեր ծավալները պետք է ավելանան։

«Մենք պայքարում ենք նաև ՀՀ Սահմանադրության համար, այն Սահամնադրության, որտեղ հստակ գրված է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է և հայոց բանակն ու պետական ղեկավարությունը պարտավոր է դա պահել․ այսօրվա իշխանությունները դա չեն անում։ Ուրեմն նաև հանուն Սահմանադրության է մեր պայքարը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև կեղտոտ քարոզչությանը՝ իբր եթե պայքարող եք՝ գնացեք Արցախում պայքարեք։

«Դրանով վիրավորում են մեզ՝ այստեղ գտնվող իսկապես արժանապատիվ քաղաքացիներին․ այս հրապարակում ներկա մարդկանց մեծամասնությունը անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմներին, այստեղ հաճախ կանգնած են լինում Արցախի և ՀՀ ազգային հերոսներ, այստեղ են հերոս որդիներ կորցրած ծնողներ, մարդիկ, ովքեր կորցրել են ձեռքերը, ոտքերը։ Բայց այդ պատերազմը մենք պարտվեցինք, որովհետև ունեինք դավաճան ղեկավարություն։ Ուրեմն վե՛րջ տվեք այդ սրիկայությանը․ երբ պետք էր՝ Արցախում էինք, այսօր Արցախի ու Հայաստանի ճակատագիրը որոշվում է այս հրապարկում, դրա համար մարդիկ դուրս են եկել այդ քաղաքական պահանջի հետևից։ Ուրեմն սրանից հետո որևէ մեկը չփորձի պիտակավորել․ այսօր հարցն ունի քաղաքական լուծում՝ համաժողովրդական ճնշմամբ պիտի դուրս վռնդենք այս իշխանությանը՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքացիները երթով շարժվեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica