Ստորաբաժանումները հայտնաբերել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակակետերը.ՊՆ
Քաղաքական

Մայիսի 19-ին N զորամասի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Զորավարժության սցենարի համաձայն՝ ստորաբաժանումներն ըստ ուղղությունների կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու զբաղեցրել նպաստավոր բնագծեր։
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների փոխգործակցության կարողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։