close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հասարակություն

19 Մայիսի 2022, 15:51
 Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի   ղեկավար Մարիա Կարապետյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Այնուհետեւ խորհրդարանականները շրջել են եղեւնիների պուրակում, այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Օսմանյան կայսրության ոճրագործությունները հավաստող փաստավավերագրերին:

Մինչ հեռանալը՝ Իտալիայի խորհրդարանականները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica