close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկացի սենատորը սպառնում է Թուրքիային զրկել F-16-ների մատակարարումից՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ դիրքորոշման պատճառով

Աշխարհ

19 Մայիսի 2022, 16:00
 Ամերիկացի սենատորը սպառնում է Թուրքիային զրկել F-16-ների մատակարարումից՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ դիրքորոշման պատճառով

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը  սպառնացել է Թուրքիային զրկել ամերիկյան F-16 կործանիչներից, եթե Անկարան չաջակցի Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ ընդունելու հարցում. գրում է The Washington Post-ը։

Նա սուր քննադատության է ենթարկել Անկարայի գործողությունները՝ ասելով, որ դրանք մտահոգություն են առաջացնում Թուրքիայի՝ որպես Միացյալ Նահանգների դաշնակցի հուսալիության վերաբերյալ, այն բանից հետո, երբ այդ երկիրը գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր և հրաժարվել միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ կապված ռազմական գործողությունների հետ Ուկրաինայում։

Մենենդեսը հիշեցրել է, որ Թուրքիան ձգտում է ձեռք բերել մի քանի տասնյակ նոր F-16 կործանիչներ, որոնց վաճառքը կպահանջի ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, այնպես էլ Կոնգրեսի հավանությունը։

«Հուսանք, որ վարչակազմը դա հաշվի կառնի, երբ քննարկի F-16-ը (Անկարայի հայտը),- հավելել է նա:- Դուք պետք է Էրդողանին ասեք, որ իրեն այլ կերպ պահի, եթե ուզում եք ինչ-որ նկատառում ունենալ»:

Իր հերթին Սենատի՝ դաշինքի հետ կապված հարցերով զբաղվող  խմբի նախագահ Թոմ Թիլիսն ասել է. «Կարծում եմ, որ, ի վերջո, ամեն ինչ կլուծվի»։ Սենատորը նշել է, որ թեև ԱՄՆ-ն ունի «ցանկացած լծակ»՝ ստիպելու Թուրքիային՝ համագործակցել, «չի ցանկանա ամեն ինչ հասցնել այս կետին»։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica