close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանդիպում ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հետ

Հասարակություն

18 Մայիսի 2022, 20:10
 Հանդիպում ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հետ

Բրբէնք- Երկուշաբթի, Մայիս 16-ին Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան Երիտասարդական կենտրոնում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Արևմտեան Շրջանի Կենտրոնական Կոմիտէն հանդիպում ունեցաւ ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հետ: Արևմտեան Եւրոպայի շրջանը իր մէջ է ներառում Ֆրանսիան, Բելգիան և Նեդրլանդները:

Հանդիպման ընթացքում քննարկուեցին հայկական գաղութների հիմնահարցերն ու մարտահրաւէրները: Պարզուեց, որ գրեթէ նոյն մտահոգութիւններն են, որ այսօր տագնապեցնում են հայկական բոլոր գաղութներին: Թէ համեմատաբար նոր համայնքներին և թէ աւելի հին անցեալ ունեցող համայնքներին տագնապեցնում են գրեթէ նոյն հոգեբարոյական դժուարութիւնները:

Մատնանշուեց, որ հայ համայնքները առաւել կրաւորական են դարձել ազգային խնդիրների հետապնդման իմաստով յատկապէս նախորդ տարուայ Հայաստանի և Արցախի կրած մեծ կորստի պատճառով:

Քննարկուեցին համայնքների երբեմնի աշխուժութիւնն ու եռանդը վերականգնելու և նոր սերնդին յուսադրելու միջոցները: Քննութեան առարկայ դարձան նաև Հայաստանին ու Արցախին վտանգող իրավիճակն ու այս օրերին Հայաստանի ընդդիմութեան շարժման կապակցութեամբ սփիւռքից ակնկալուած զօրակցութեան խնդիրները: Նաև քննարկուեցին կազմակերպական և միութենական կեանքի տարբեր ուղիները:

Բոլորը շեշտեցին Դաշնակցութեան համաշխարհային կառոյցի ամրապնդման և կազմակերպութիւնը ջլատող արտաքին միջամտութիւնները չէզոքացնելու անհրաժեշտութիւնը:

oragark.com

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica