close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտդ քամակից պոկելու եմ․ Սեյրան Օհանյանը՝ ոստիկանության մայորին, ով գնդապետին ասել է «ես էլ գնդապետ շ*նող եմ»

Քաղաքական

18 Մայիսի 2022, 19:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտդ քամակից պոկելու եմ․ Սեյրան Օհանյանը՝ ոստիկանության մայորին, ով գնդապետին ասել է «ես էլ գնդապետ շ*նող եմ»

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նախ՝ շնորհավորեց 30 տարի առաջ Բերձորի միջանցքը բացելու և Հայաստանն ու Արցախը վերամիավորելու հոբելյանի առիթով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա խոսեց հաղթանակի մեկ տոնը եռատոնի վերածելու ոգու ու այդ հաղթանակը մսխելու՝ ներկա իշխանությունների գործելաոճի մասին։

Սեյրան Օհանյանը այսօրվա խաղաղ դիմադրության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից մի միջադեպ պատմեց․ ոստիկանության մայորը մոտենում է մայթին կանգնած զինվորականին և նա զգուշացնում է, որ բանակի գնդապետ է։

«Ասում է՝ ես բանակի գնդապետ եմ, ոստիկանն էլ ասում է՝ «ես էլ գնդապետ շ*նող եմ»,-պատմեց Սեյրան Օհանյանը։

Այնուհետև այդ գնդապետին ոտնատակ են տալիս ու սկսում հարվածել։

Կողքից ասում են՝ ինչ եք անում, նա Մարտական խաչի ասպետ է, մայորն ասում է՝ «թո՛ւ քո մարտական խաչի վրա և թու քո վրա»։

Նման մարդիկ մարտական գործողությունների դաշտից ճողոպրած մարդիկ են՝ վստահեցրեց Սեյրան Օհանյանը։

«Լսի՛ր, մայոր, քո ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու և ես իմ մարտական ընկերների անունից ասում եմ՝ ոտդ քամակից պոկելու եմ»,-հայտարարեց նա։

Սեյրան Օհանյանը նաև ներկայացրեց բանակը ոտքի կանգնեցնելու քայլերը, որոնք կիրականացվեն այս իշխանություններին հեռացնելուց հետո։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica