Ոստիկանը հայհոյել, ապա ծեծել է անչափահասներին. Բենիկ Գալստյան
Հասարակություն

Այսօր մի խումբ քաղաքացիների ոստիկանները բերման են ենթարկել կոշտ ուժի կիրառմամբ։ Նրանց թվում են եղել երկու անչափահասներ՝ 17 և 15 տարեկան, որոնց հասցեին բաժնի օպերատիվ գծով տեղակալ ոմն Մեսրոպյանը հահոյանքներ է հնչեցրել՝ պայմանավորված նրանց քաղաքական դիրքորոշմամբ, ինչպես նաև ծեծի է ենթարկել․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:
Նա հայտնեց, որ անչափասահները բերման են ենթարկվել ժամը 11։30-ին, որևէ փաստաթղթավորում չէր իրականացվել, չէր կազմվել։
Փաստաբանն ասաց, որ այս հարցն այդպես չի թողնելու, ու անչափահաս երեխաների ծեծի դեպքով բոլոր պատասխանատուները խստագույնս պատժվելու են։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։