close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

30 տարի առաջ ազատագրվեց Արցախն ու Հայաստանը կապող Բերձորը՝ «կյանքի ճանապարհը»

Քաղաքական

18 Մայիսի 2022, 16:25
 30 տարի առաջ ազատագրվեց Արցախն ու Հայաստանը կապող Բերձորը՝ «կյանքի ճանապարհը»

Շուշիի հաղթանակից հետո անհրաժեշտություն առաջացավ ազատագրելու ևս մեկ հույժ կարևոր ռազմավարական բնակավայր՝ Լաչինը, որպեսզի Արցախը կապվի մայր Հայաստանի հետ։ Լաչինին վիճակված էր դառնալ հերթական նշանակալի ռազմական հաջողությունը: 

Արցախի և արցախահայության համար Բերձորի ազատագրումը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցավ՝ վերացվեց Հայաստանի եւ Արցախի միջեւ յոթ կիլոմետր ձգվող պատնեշը, առանց որի անհնար էր շրջափակման մեջ գտնվող Քաշաթաղի գոյատեւումը:

Նախ՝ մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ առան Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ու կամավորական ջոկատները մտան Բերձոր (Լաչին), ապա դուրս եկան ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող մարդասիրական միջանցքը։

Թշնամին հետագայում փորձեց հակագրոհով վերականգնել կորցրած ռազմավարական դիրքերը, բայց ապարդյուն։ 

28 տարի Բերձորն ու ամբողջ ենթաշրջանը Արցախի, հետևաբար՝ նաև Հայաստանի անվտանգության կարևորագույն երաշխավորն էր։

Սակայն 2018 թ. ՀՀ-ն զավթած թուրքահպատակ իշխանությունների ապիկարության հետևանքով 2020 թ. սկսված 44-օրյա աղետալի պատերազմից հետո ՀՀ իշխանությունները առանց կրակոցի թշնամուն հանձնեցին Քաշաթաղի շրջանը։ 2020 թ. դեկտեմբերի 1-ին շրջանը հանձնվեց թշնամուն, 28 տարվա դադարից հետո քաղաքում դարձյալ հայտնվեց թշնամու ոտքը․ դրոշներ կախեց, նկարվեց, հանեց դրոշներն ու հեռացավ։

Այսօր Բերձորում ոչ մի դրոշ չկա` ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ թշնամու:

Երբեմնի աշխույժ քաղաքն այժմ ուրվական է հիշեցնում. եզակի ընտանիքներ են որոշել չհեռանալ քաղաքից պատերացմից հետո։ Այժմ այնտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ռուս խաղաղապահների։ Քաղաքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող «Լաչինի միջանցքի» տարածքում է։ 

Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո շրջանի բնակիչները սկսել էին զանգվածաբար լքել իրենց բնակավայրերը, ոմանք, չկարողանալով անգամ դուրս բերել իրենց գույքը, հեռացան իրենց հայրենի հողից: Շատ քիչ ընտանիքներ են որոշել շարունակել ապրել ու շենացնել իրենց հայրենի հողերը` չնայած իրենց գլխին կախված վտանգին:

Նյութը՝ Yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica