close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս կարելի է ակնկալել աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ առանց ահաբեկիչներին հանձնելու. Էրդողան

Տարածաշրջան

18 Մայիսի 2022, 16:52
 Ինչպե՞ս կարելի է ակնկալել աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ առանց ահաբեկիչներին հանձնելու. Էրդողան

Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է, որ հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջները։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չորեքշաբթի Անկարայում ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում. հայտնում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն այսօր ձգտում է ամրապնդել իր արեւելյան թեւը՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի ֆոնին։ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը նշանակալի է այնքանով, որքանով հարգվում են Թուրքիայի շահերը»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի նշանակությունն արժեզրկելու փորձերն անընդունելի են։

«Ինչպե՞ս կարելի է ակնկալել աջակցություն Անկարայից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ առանց ահաբեկիչներին Անկարային հանձնելու»,- ասել է  թուրք նախագահը՝ ակնարկելով քրդական PKK-ի անդամներին և գյուլենականներին հանձնելու պահանջի մերժումը Շվեդիայի կողմից։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica