«Ի վիճակի չի եղել խոսել, շատ վատ վիճակում է». զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան
Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին ձերբակալել էին, տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գալեյանն օրեր առաջ է ենթարկվել սրտի վիրահատության։ «Հինգ ստենտ է դրված, հիմա տեղափոխում են հիվանդանոց»,- ասաց նա։
Փաստաբանի հաղորդմամբ՝ Գալեյանն ի վիճակի չի եղել խոսել, շատ վատ վիճակում է եղել։