Արցախի 159 քաղաքացի սխալմամբ ներառվել է շահառուների ցուցակում և ստացել հատկացվող 300.000 դրամի աջակցությունը
Հասարակություն

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների 300.000 դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 գումար:
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ միջոցառման իրագործման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել էին քրեական գործեր:
Վերոհիշյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է՝ սոցիալական աջակցության ներկայացված ծրագրի կիրառման ընթացքում ապօրինությունների ու չարաշահումների հերթական դեպքերը վեր հանելու նպատակով: