Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 277 քաղաքացի
Հասարակություն

արչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 277 քաղաքացի։
Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):