close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը

Հասարակություն

18 Մայիսի 2022, 11:07
 Ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը

Նոր ինձ տեղեկացրեցին, որ մեր զոհված տղաներից մեկի՝ Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում։․ քիչ առաջ անհնազանդության ակցիայի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նշեց, որ հասել ենք այն կետին, երբ բերման են ենթարկում հերոսների հայրերին։

Այս պահին Աննա Գրիգորյանի խումբը, որում միայն աղջիկեր են, փողոց են փակել։ Այս խմբի բոլոր տղաներին արդեն բերման են ենթարկել։ 

Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, 168.am-ի հետ զրույցում հայտնել է. «Առավոտյան 7:45 ռազմական ոստիկանությունից եկան: Շատ հանգիստ գնացել են՝ առանց բիրտ ուժ կիրառելու: Այս պահին գտնվում են Իսակովի պողոտայի Ռազմական ոստիկանությունում»:

Աստղիկ Գալեյանը դեռ տեղեկացված չէ, թե ինչ հիմքով է բերման ենթարկվել ամուսինը:

Մեր տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանն ունի առողջական խնդիրներ՝ ստենտավորված է:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica