close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աջափնյակում ոստիկանների գործողությունների պատճառով վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը

Հասարակություն

18 Մայիսի 2022, 11:04
 Աջափնյակում ոստիկանների գործողությունների պատճառով վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը

Քաղաքացիները Աջափնյակում փակել են ճանապարհը և վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»: Այստեղ եւս ոստիկանները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանների գործողությունների արդյունքում վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես՝ փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica