close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔԿ-ն ժամանակ է ձգում. երկարացրել է ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելի դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ժամկետը

Հասարակություն

17 Մայիսի 2022, 23:09
 ՔԿ-ն ժամանակ է ձգում. երկարացրել է ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելի դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ժամկետը

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները լուսաբանող «Mediahub» լրատվականի նկարահանող խմբի՝ լրագրողի և օպերատորի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել։ Վարույթն իրականացնող մարմինը երկարացրել է նյութերի նախապատրաստման ժամկետը՝ մինչև նշանակված փորձաքննության եզրակացությունը ստանալը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Փորձաքննություն կիրականացվի տեսախցիկի նկատմամբ՝ պարզելու հնարավոր վնասվածքները, մինչդեռ, լրագրող Նարե Գևորգյանի և օպերատոր Արման Քարաջյանի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Պապոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց՝ քրեական գործ կարող էր հարուցվել նաև առանց փորձաքննության եզրակացության, քանի որ առկա է օբյեկտիվ ապացույց՝ տեսաձայնագրությունը։

«Կարող էին քրեական գործի հարուցման հարցը չհետաձգել մինչև եզրակացության ստացումը, որովհետև քրեական գործի հարուցման հիմքն ու առիթն արդեն իսկ կար։ Առկա է օբյեկտիվ ապացույց՝ տեսաձայնագրությունը, որտեղ հստակ երևում է, կատարվում են գործողություններ, որով խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը։ Սա արդեն իսկ բավարար հանգամանք էր՝ անկախ նրանից՝ տեսախցիկը վնասվածք ունի, թե՝ ոչ, արդեն իսկ առկա են հարուցման հիմքն ու առիթը, հետևաբար, վարույթն իրականացնող մարմինը կարող էր կայացնել քրեական գործ հարուցելու մասին որոշում»,- նշեց Գայանե Պապոյանը՝ արձանագրելով, որ ընթացակարգային առումով որևէ խախտում չկա, քանի որ քրեական գործի հարուցումը կարող է հետաձգվել, եթե կա նշանակված փորձաքննություն, որի եզրակացությունը պետք է ստացվի, սակայն փաստաբանը գտնում է, որ անգամ առանց եզրակացության՝ կարող էին հարուցել քրեական գործը։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք այս իշխանությունների օրոք կարող է պատշաճ քննություն իրականացվել, փաստաբանը նշեց, որ «Այս պարագայում սփոփում է մի բան, որ ունենք օբյեկտիվ ապացույց՝ տեսագրությունը, որտեղ հստակ երևում է ամեն ինչ և անաչառ ցանկացած դիտորդ կհասկանա, որ դրանով խոչընդոտվում է լրագրողների մասնագիտական գործունեությունը»։

Ի դեպ, նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն են տվել նաև ՊՊԾ պետի գործողությունների հետևանքով տուժած լրագրող Նարե Գևորգյանը և օպերատոր Արման Քարաջյանը։ Վերջիններս պատմել են եղելությունը՝ ինչպես են խոչընդոտել իրենց մասնագիտական գործունեությունը, որն արձանագրել էին նաև տեսախցիկները։ Մասնավորապես, լրագրողը մոտեցել էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին՝ մեկնաբանություն վերցնելու համար, սակայն վերջինս հարվածել է միկրոֆոնին, ընդ որում, երբ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հեռախոսով է խոսում, լրագրողը որևէ հարց չի ուղղել, ընկալել է, որ մարդը հեռախոսով է խոսում և սպասել է, մինչդեռ պաշտոնյան իր խոսքն ավարտելու հետ միաժամանակ անմիջապես հարվածել է միկրոֆոնին, այսինքն, ակնհայտ է, որ խոչընդոտում են լրագրողի աշխատանքը։ Բացի այդ՝ Սարգիս Հովհաննիսյանը հարվածել է օպերատորի տեսախցիկին, ինչպես նաև՝ աջ ոտքին՝ դրանով իսկ պատճառելով և ֆիզիկական ցավ, և՛ խոչընդոտելով աշխատանքը, քանի որ երբ մարդու ոտքին հարվածում են, վերջինս այլևս չի կարողանում նկարահանում իրականացնել։ Փաստաբանը նաև հայտնեց, որ տեսախցիկին է հարվածել Սարգիս Հովհաննիսյանի հետ գտնվող, նրան ուղեկցող տղամարդը, իսկ երբ լրագրողը փորձել է տեսանկարահանել հեռախոսով՝ փորձել են հարվածել նաև հեռախոսին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ հավաքի մասնակիցներին քացի տալու սովորությամբ, մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում՝ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։ Տեսախցիկներն արձանագրել են ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դրվագը, ինչն ուղեկցվել էր բռնության գործադրմամբ, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ ոտքով հարվածել է օպերատորին։ Դատախազությունը հայտարարել է, որ տեսանյութն ու հրապարակումներն ուղարկել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica