close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհերի ծնողները պահանջեցին Փաշինյանին դավաճանության հոդվածով մեղադրելու՝ Արծվիկ Մինասյանի բողոքի օբյեկտիվ քննություն

Քաղաքական

17 Մայիսի 2022, 20:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհերի ծնողները պահանջեցին Փաշինյանին դավաճանության հոդվածով մեղադրելու՝ Արծվիկ Մինասյանի բողոքի օբյեկտիվ քննություն

«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակի հարթակից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները կարդացին իրենց հայտարարությունը, որով գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից պահանջում էին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացրած բողոքի օբյեկտիվ քննություն, որով բողոքաբերները պահանջում էին Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրել դավաճանության հոդվածով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այսօր զոհերի ծնողները եղել են Վերաքննիչ դատարանում, որտեղ էլ ստիպված են եղել փողոց փակել, քանի որ ունեն հիմնավոր կասկած, որ դատավորը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը։

Նրանք ներկայցրին իրենց պահանջի մանրամասները։

«Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։

Այսօր դատավոր Կարեն Բիշարյանը Վերաքննի դատարանում քննում է այդ բողոքը։ Կարեն Բիշարյանը համարվում է իշխանությունների կամքը կատարող դատավոր։ Դատական նիստերի ցուցատախտակի վրա արձանագրված էր, որ զոհվածների շահերին ուղղակի առնչվող այս բողոքը քննելու նույն օրը նույն ժամին դատավոր Բիշարյանը դատական 2 նիստ է հրավիրել, ինչը վկայում է նիստը ձգձելու միտման մասին։ Նաև գործին մասնակցող դատախազին ծանուցում չէր ուղարկվել։ Արդյունքում ստիպված փակել ենք փողոցը»,-ասաց ծնողներից մեկը։

Սա ծաղր է մեր վշտի նկատմամբ, նշեց նա, և մենք պահանջում ենք գլխավոր դատախազից բողոքի քննությունը կրկին հանձնարարել նախկինում մասնակցող դատախազ Ա․ Մուրադյանին։ Միաժամանակ ուշադրություն ենք հրավիրում, որ քննվող բողոքը ենթակա չէ Քննչական կոմիտեի զինվորական գործերով վարչությանը։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել ոչ թե պետական դավաճանության հոդվածով, այլ պաշտոնեական լիազորությունների չարաշահելու հոդվածով։

Նրանք պահանջեցին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Դավաճանության հոդվածով, նաև պահանջեցին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica