close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին․ «Փաստ»

Հասարակություն

17 Մայիսի 2022, 16:35
 Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։ Նա մանրամասն տեղեկատվություն է պահանջել փողոցային բողոքի ակցիաների ընթացքի, այդ իմաստով օպերատիվ իրավիճակի ու հնարավոր զարգացումների հետ կապված, հարցրել է, թե որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի և որքանո՞վ են ուժերը բավականացնում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ուժայինները պատասխանել են, թե այս պահին իրավիճակը վերահսկելի է, սակայն ամեն վայրկյան կարող են ուժերը չբավականացնել, և վիճակը դուրս գա վերահսկողությունից։

Նրանք առանձնահատուկ անհանգստություն են հայտնել, որ ակցիաների մասնակիցների մեջ շատանում է քաղաքականապես չեզոք մարդկանց թիվը, որոնք ոչ մի քաղաքական շրջանակի չեն հարում։ Նաև զեկուցել են, որ նկատելի է ուսանողության ակտիվությունը, երիտասարդների թիվը հավաքներին ու երթերին մեծանում է, ինչը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ։ Ուժային կառույցների ղեկավարներն ասել են, որ իրենց կառույցներում ևս արդեն դժգոհություններ են հասունանում, հատկապես ոստիկանության օղակում նյարդերը գերլարված են, և ոստիկանների մոտ կան ծառայությունը ոչ բավարար իրականացնելու տրամադրություններ։

Քննարկվել են իրավիճակը մեղմելու համար համակարգի աշխատողներին, առավել ևս հրամանատարական կազմին և առանձնակի նվիրումով ծառայողներին խրախուսելու տարբերակները։ Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ ոստիկանները պարգևավճար են ստանալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica