close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը Բաքվին հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսին օտարերկրյա հետախուզական ծառայությունների մասնակցության վերաբերյալ

Տարածաշրջան

17 Մայիսի 2022, 15:28
 Իրանը Բաքվին հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսին օտարերկրյա հետախուզական ծառայությունների մասնակցության վերաբերյալ

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Արցախից օկուպացված Շուշի քաղաքում Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի անցկացման մասին. հայտնում է Isna-ն։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանը և Ադրբեջանը փորձում են հաղթահարել այն թյուրըմբռնումները, որոնք երբեմն տեղի են ունենում լրատվամիջոցներում», - ասել է ԱԳՆ խոսնակը։

Նա նշել է, որ Իրանն իր բոլոր դիտարկումները փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և արտաքին գործերի նախարարության միջոցով։

«Մենք եղբայրական ու խաղաղ մոտեցմամբ փորձում ենք ուղղել մեր ցանկացած հարեւանի սխալը։ Եթե մեր երկրի հետախուզությունն ունի կոնկրետ տեղեկատվություն, ապա այդ հարցը պետք է մշակվի ավանդական խողովակներով։ Այդ տեսակետը փոխանցվել է Ադրբեջանի իշխանություններին»,- ընդգծել է Խաթիբզադեն։

Հիշեցնենք, որ Իրանում Շուշիում «ադրբեջանցիների համագումարի» անցկացումը համարվել է սադրանք, քանզի դրան էին մասնակցում նաև Իրանում գործող անջատողականններ:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica