close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ ամիս առաջ պղծում էիք Արցախի դրոշը, հիմա Արցախով եք մտահոգ. Աղավնոյի գյուղապետը՝ «ծռերի» ու Սեֆիլյանի մանիպուլյացիայի մասին

Քաղաքական

17 Մայիսի 2022, 14:35
 Մեկ ամիս առաջ պղծում էիք Արցախի դրոշը, հիմա Արցախով եք մտահոգ. Աղավնոյի գյուղապետը՝ «ծռերի» ու Սեֆիլյանի մանիպուլյացիայի մասին

Իրեն «Սասնա ծռեր» անվանող ահաբեկչական կազմակերպության անդամները՝ հանձին Ժիրայր Սեֆիլյանի, համապատասխան իրենց հակաարցախյան ու հակառուսական քաղաքականության, երեկ տեղեկություններ տարածեցին, թե ադրբեջանցիները Աղավնո գյուղում էլեկտրասյուներ են կառուցում, իսկ ռուսներն ապահովում են նրանց անվտանգությունը:

«Ծռերը», որոնք համագործակցում են ՀՀ կապիտուլյացիոն ու դավաճան իշխանությունների հետ, ռուսաստանցի խաղաղապահների վրա «ցեխ շպրտելուց» առաջ պետք է չմոռանան, որ հենց իրենց «թիմակից» Փաշինյանի մեղքով ու ապիկարության պատճառով է, որ հայկական զորքերը դուրս են բերվել Արցախից, իսկ այնտեղի հայության անվտանգությունը մնացել է ռուսաստանցի խաղաղապահների վրա:

Yerkir.am-ի հետ զրույցում Աղավնո գյուղի դաշնակցական գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնեց, որ այդ ամենը մանիպուլյացիաներ են՝ քաղաքականացնում են:

«Մենք դեմ էինք. նրանք (ադրբեջանցիները` խմբ.) փորձում էին ուղիղ գյուղի միջով անցկացնել: Մենք առաջարկեցինք դա անել սարերի վրայով, որպեսզի կոնֆլիկտ չստեղծվի, և մեր առաջարկն անցել է»,- ասաց նա:

Չավուշյանը նշեց, որ չգիտի՝ այս մանիպուլյացիաները կարելի՞ է կապել քաղաքական իրավիճակի կամ նրա հետ, որ վաղը Բերձորի ազատագրման 30-ամյակն է:

«Մենք հեռացրել ենք սյուների տեղադրումը գյուղից, դա պետք է լինի ռուսների ուղեկցությամբ։ Մենք էլ ջրի խնդիր ենք ունենում ու վերև ենք բարձրանում ռուսների ուղեկցությամբ: Պետք չէ ասել` «ռուսը սենց, ռուսը նենց…»։ Այդ հարցերը Ռուսաստանի հետ պայմանավորված են` ներառյալ ամսի 9-ի (նոյեմբեր` խմբ) եռակողմ պայմանավորվածությամբ»,- ընդգծեց նա` առաջարկելով հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ է այդպես լինում։

«Թողեք՝ խախանդ ապրենք, շատ մի՛ բզբզացեք: Աղավնոն բեմ է դարձել, ամեն մեկը փորձում է շոու անել,- հավելեց Աղավնոյի գյուղապետը՝ պատասխանելով Արցախի դրոշը պղծող «ծռերականների» կեղծիքին։Մեկ ամիս առաջ դուք պղծում եք Արցախի Հանրապետության դրոշը, հիմա էլ այսքան մտահո՞գ եք Արցախով: Չգիտեմ՝ ինչ են անում, բայց թող իրենց բզբզալով ուրիշների հետ կյանքի հետ չխաղան»։

Ըստ Աղավնոյի գյուղապետի` կա թաքուն պայմանավորվածություն, բայց պետք է ազնիվ լինել ժողովրդի հետ. «Ինքը չի կարող, առանց մեզ հետ քննարկելու, որոշումներ կայացնել մեր տան վերաբերյալ»:

«Էլեկտրասյուները չեն կարող գյուղի միջոց անցկացնել, այն ժամանակ ես արգելել եմ», - եզրափակեց դաշնակցական գյուղապետը:

Արգամ Եղիազարյան

Yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica