close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը բացառել է ՆԱՏՕ-ում Ֆինլանդիային ու Շվեդիային «այո» ասելու հնարավորությունը

Տարածաշրջան

17 Մայիսի 2022, 13:11
 Էրդողանը բացառել է ՆԱՏՕ-ում Ֆինլանդիային ու Շվեդիային «այո» ասելու հնարավորությունը

Թուրքիան չի համաձայնի, որ Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին. ըստ Anadolu-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք չենք կարող «այո» ասել  Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառողների անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ այդ երկրները հայտարարել են ահաբեկիչներին Թուրքիային արտահանձնելու չկամության մասին։ TRT-ն գրել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են արտահանձնել PKK-ի և FETO-ի (գյուլենականներ) անդամներին, որոնց թուրքական իշխանությունները համարում են ահաբեկիչներ։

Էրդողանը հավելել է, որ այդ երկրները հստակ չեն արտահայտել իրենց դիրքորոշումն այդ կազմակերպությունների անդամների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայից և Շվեդիայից պատվիրակությունների ժամանումը՝ անդամակցության հարցը քննարկելու համար, չի փոխի Անկարայի դիրքորոշումը։ «Թող իրենք իրենց նեղություն չտան»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դրական չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։ Նա նշել էր, որ սկանդինավյան երկրները ծառայում են որպես «հյուրատուն ահաբեկչական կազմակերպությունների համար»՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված PKK-ին։ Նա նշել էր, որ դրա անդամներն ապրում են Շվեդիայում ու Նիդերլանդներում և խորհրդարանների անդամներ են։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ավելի վաղ ասել էր, որ Էրդողանի հայտարարությունները «շփոթեցրել են» իրեն, քանի որ Էրդողանը հեռախոսով ասել էր, որ կընդունի դաշինքին միանալու գաղափարը։ Նա նաեւ հայտարարել էր իր թուրք գործընկերոջ հետ անդամակցության հարցերը քննարկելու պատրաստակամության մասին։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica