Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Մակինյան
Հասարակություն

Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նաեւ լուսանկարներ տեղադրելով:
«Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց»,-հավելել է նա:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Նշենք, որ ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։