close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրաչյա Մուշեղյանը լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն. պատճառը իշխանափոխության վտանգն է. 168.am

Հասարակություն

16 Մայիսի 2022, 23:47
 Հրաչյա Մուշեղյանը լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն. պատճառը իշխանափոխության վտանգն է. 168.am

Երկու տարում Հատուկ քննչական ծառայության, այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչից վարչության պետ դարձած Հրաչյա Մուշեղյանը ազատվել է աշխատանքից։ Պատճառը ընդդիմության` թափ հավաքող հանրահավաքներն են ու հնարավոր իշխանափոխության վտանգը, գրում է 168.am-ը։

Կայքը հիշեցնում է, որ Հրաչյա Մուշեղյանը Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավարն է։ «Հրաչյա Մուշեղյանն է առաջադրել ի սկզբանե հակասահմանադրական մեղադրանք։ Կարճ ասած` նա է ողջ այս պատմության հեղինակը, և հիմա որպես պարգև վարչության պետի պաշտոնը ստացած Մուշեղյանը, աշխատանքից ճիշտ ժամանակին ազատվելով, ճանապարհներ է փնտրում դեպի ընդդիմադիրներ` որևէ կերպով չեզոքացնելու համար իր մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հարցում։ 

Ի դեպ, Վանեցյան-Սասուն Խաչատրյան հայտնի ձայնագրության մեջ հիշատակվող Հրաչը հենց Հրաչյա Մուշեղյանն է, թեպետ զրուցակիցները խառնել էին գործող անձին։ Իրականում կալանքը պետք է տար դատավոր Վաչե Մարգարյանը, բայց քանի որ այդ գործով պակաս դերակատար չէր Հրաչյա Մուշեղյանը, նրա անունը խառնել են դատավորի անվան հետ»,– գրում է կայքը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica