close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք ձեռքբերումներ, որոնք պետք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դավաճան իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

15 Մայիսի 2022, 20:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք ձեռքբերումներ, որոնք պետք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դավաճան իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան

Ուզում եմ արձանագրել այս օրերին մեր ձեռք բերած հաջողությունները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Նա, մասնավորապես, նշեց․

«Առաջինը. «Դիմադրություն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները․ արդեն փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:

Երկրորդը. Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ Բոլորը գնալով հասկանում  են, որ  այս իշխանությունը լեգիտիմ չէ։

Երրորդ. Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված՝  իր շահերին հակառակ որևէ լուծում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։

Չորրորդ. Շարժումն ակնհայտ է դարձրել, որ մեր երկրում ձևավորվել է այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ, որը մենք ձևակերպեցինք մայիսի 4-ին և խորհրդարանում ներկայացրինք այդ կապիտուլյանտին։ Անցող օրերի մեր գործունեությունը և հանրային արձագանքը դրա վառ վկայությունն է :

Ժողովուրդ ջան, այս ամենը մենք արել ենք միասին, սրանք մեր կարևոր ձեռքբերումներն են։

Բայց սա բավարար չէ, ձեռքբերումները պետք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դավաճան իշխանությանը:

Ես հիմա զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ դրանց անունները ձեզ հայտնի են։ Եթե ուշքի չգաք, եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու։ Հերիք է ֆինանսավորեք ֆեյքերի ֆաբրիկաները, նպաստեք դավաճան իշխանության մնալուն, ամեն ինչ գիտենք և տեսնում ենք, եթե այդպես շարունակեք հատ-հատ պատասխան եք տալու»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica