close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը վերցնելու եմ ինձ վրա․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

15 Մայիսի 2022, 20:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը վերցնելու եմ ինձ վրա․ Իշխան Սաղաթելյան

Գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը ինձ վրա եմ վերցնելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Նա, մասնավորապես, նշեց․ «Ապրիլի 25-ից իջել ենք փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ, երթեր ենք իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր։

Մենք մայիսի 1-ից գիշերում ենք այս հրապարակում․ սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, պայքար ընդդեմ ազգային խայտառակության, պայքար ընդդեմ կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով։

Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք որոշ գնահատումներ անել ստեղծված իրավիճակի հետ կապված։

Ժողովուրդ ջան, ինձ ճանաչում եք, ճանաչում եք նաև այն կուսակցությանը, որը ներկայացնում եմ ես։ Ինձ համար դյուրին չէր՝ լինելով 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության Հայաստանի կառույցի ներկայացուցիչ հայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատկանելությունը և բոլորս համախմբվում մեկ  գաղափարի շուրջ: Ի պատիվ Դաշնակցության՝ մենք դա արեցինք, դա արեցին նաև պայքարին միացած բոլոր քաղաքական ուժերը: Եվ ահա մենք այստեղ ենք՝ համախմբված մեկ գաղափարի շուրջ։ Դրանով մենք հստակ ուղերձ հղեցինք, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, երկրի վիճակը օրհասական է, սա ամենևին նախընտրական պայքար չէ և այդ հարցը այսօր լուծված է:

Ես և իմ   ընկերները   պայքարի առաջին օրը հայտարարել ենք գնալու ենք մինչև վերջ,    այս  պայքարի հաջողության համար   դրել ենք  ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նվիրված ենք անմնացորդ ու ձեզ հետ միասին գնալու ենք մինչև հաղթական ավարտ։

Ես ապավինում եմ ձեր միասնությանը, ձր ուժին․ մեզ ոչ մի բան չի կասեցնելու:

Նիկոլն ու Ալիևը կարծում էին, որ ժողովուրդն այլևս գործոն չէ՝ կարող են միմյանց հետ պայմանավորվել և ժղովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցույց տվեցինք, որ այդպես չէ՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին:

Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը զգացել է այդ պահը։ Ձեզանից յուրաքանչյուրը հասկացել է իր անելիքը։ Ձեզանից յուրաքանչյուրը տեսել է վերականգնման, կողք կողքի կանգնելու ու ավելի հզոր լինելու անհրաժեշտությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica