close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսի գլխավոր ուղերձները

Քաղաքական

15 Մայիսի 2022, 10:11
 Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսի գլխավոր ուղերձները
Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները: Այդ մասին մանրամասն կխոսեմ մայիսի 15-ի` ժամը 18:00-ի մեր հանրահավաքին:
 
Մինչ այդ` գլխավորն այսօրվա ասուլիսից.
 
- «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցման գործընթացը։
 
- «Դիմադրություն» շարժումն ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, և մեր միջազգային գործընկերների համար ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։
 
- «Դիմադրություն» շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։
 
- «Դիմադրություն» շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա ձևակերպված հանրային պահանջ այս իշխանություններին հեռացնելու համար։
 
- «Դիմադրություն» շարժումը բացառիկ է իր ծավալներով ու շերտերով և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։
 
- Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ՝ անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով.
 
Այդ լուծումը բելելու է Արցախի հայաթափման և կորստի:
 
- Այն պայմանավորվածությունը, որ Փաշինյանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար այն մեր կողմից անընդունելի է։
 
- Շատերն են փորձում պառակտել շարժումը, բայց «Դիմադրություն» շարժումը վերկուսակցական է․ բոլորը համախմբվել են Արցախի գաղափարի շուրջ։
 
- Պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ովքեր պատրաստ են ստանձնել հավաքական պատասխանատվություն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։
 
- Եթե անհրաժեշտություն լինի, կվերադառնանք խորհրդարան, բայց բացառապես մեր օրակարգով։
 
- Ոստիկանության մեջքի հետևում թաքնվող և ընդդիմության հասցեին խոսացող ՔՊ-ականներին կոչ եմ անում զուսպ լինել․ թող իրենց անցյալը նայեն, ներկան ու երբեմն էլ մտածեն իրենց ապագայի մասին։
 
- Իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է երկրում ստեղծել լիարժեք երկիշխանություն, հասնել նրան, որ պետական կառավարման համակարգն այլևս չկարողանա ծառայել մեկ մարդուն։
 
- Մենք պետք է էլի ավելացնենք շարժման ծավալները։ Դրա համար պատշգամբներից մեզ աջակցող, մեր պես մտածող բոլոր մարդիկ պետք է դուրս գան փողոց։
 
- Հաջորդ շաբաթ մենք մարտավարության որոշ փոփոխություններ ենք ունենալու։
 
- Մենք ընդունում ենք, որ անցած 30 տարիների ընթացքում ունեցել ենք սխալներ և ներողություն ենք խնդրում դրանց համար, բայց մենք երբեք չենք դավաճանել մեր ժողովրդին։
 
- Ռուսաստանը մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը։ Մեզ համար կարևոր են նաև կայուն հարաբերություններն Իրանի և Արևմուտքի հետ, բայց այդ ամենը չպետք է լինի մեկը մյուսի հաշվին։
 
Իշխան Սաղաթելյան
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,

ԱԺ փոխնախագահ 


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica