close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանին դիտողության համար կարող են ազատել աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկել. Իշխանյան

Քաղաքական

14 Մայիսի 2022, 13:50
 Փաշինյանին դիտողության համար կարող են ազատել աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկել. Իշխանյան

Հայաստանում ամեն ինչ արվում է մի մարդու կամքով, եւ ամբողջ իրավապահ համակարգը նրան է ենթակվում։ Ոչ ոք չի համարձակվում նրան ինչ-որ բան ասել, քանի որ նրանց կարող են հեռացնել աշխատանքից, նույնիսկ քրեական գործ հարուցել։ Ինչպիսի՞ իրավական պետության մասին կարելի է խոսել: Ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի նկատմամբ ներքին հետաքննությունն արդյունք չի տա։ Փոխարենը քրեական գործ է հարուցվել շիշ նետած ակտիվիստի նկատմամբ։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ներկայացնելով վերջին շաբաթների ընթացքում 80 հավաքների ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը։

Զեկույցում մասնավորապես նշվում է.

«Մայիսի 2-ին առանց նույնականացման նշանների ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներին, մայիսի 4-ին ԱԺ-ի տարածքում խլացուցիչ նռնակներ են տեղադրվել, տեղակայվել են ուժային կառույցների զինված աշխատակիցներ։ Խաղաղ ակցիաների ժամանակ ուժայինների տեղակայումը պետք է լինի համաչափ, ինչը չի եղել։ Կարծես ցուցարարներին ահաբեկում են:

Իրավապահներն անհիմն եւ անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ:

Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանները ձեռքով հարվածել են ցուցարարի գլխին։ Բռնի գործողությունների ընթացքում քաղաքացիներ են տուժել.

Բռնություն է կիրառվել նաեւ կանանց, անչափահասների եւ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։

Բացի այդ, արձանագրվել է, թե ինչպես է ոստիկանը թքում բերման ենթարկված ակտիվիստի վրա։

Գործողությունների ընթացքում բռնություն է կիրառվել նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։

Արձանագրվել են բախումներ եւ վեճեր ցուցարարների եւ իշխանությունների կողմնակիցների միջեւ, ինչը վկայում է խաղաղ ակցիաների՝ ոստիկանության ուղեկցման վատ կազմակերպման մասին։ Ոստիկանության պարտականությունները ներառում են ցուցարարների պաշտպանությունը եւ բախումներ թույլ չտալը:

ՀՀ ԱԺ նախագահի մոր պահվածքը, ով թքել էր ցուցարարների ուղղությամբ եւ ցույց էր տվել միջնամատը, արդարացվել է։ Ընդ որում, ոչ մի տեղ չի երեւում, որ ցուցարարները վիրավորանք են հնչեցրել կնոջ հասցեին։

Գյումրու ճանապարհին տեղի ունեցած բախումներին մասնակցել է նաեւ իշխող կուսակցության անդամը։ Իշխող կուսակցության մեկ այլ անդամ՝ Գնել Սարգսյանը, մոտեցել է ցուցարարներին եւ դիտավորյալ վիճաբանության մեջ է մտել նրանց հետ՝ վիրավորելով նրանց։ Ոստիկանությունն այս ամենը չպետք է թույլ տար:

Եղել են նաեւ օրենքի կամայական մեկնաբանության դեպքեր։ Ապրիլի 25-ին ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքին, թեեւ օրենքում նման արգելք չկա։

Առաջարկում ենք ոստիկանությանը զերծ մնալ ցուցարարների իրավունքները ոտնահարելուց եւ առաջնորդվել համաչափ ուժի կիրառմամբ, բացառել առանց նույնականացման նշանների ոստիկանների ներկայությունը հանրահավաքներին, բացառել բախումների եւ սադրանքների հնարավորությունը, իսկ օրենքը խախտած ոստիկաններին պատասխանատվության ենթարկել:

Բացի այդ, առանձին ցուցարարների անօրինական գործողությունները չեն կարող արդարացնել մյուս ցուցարարների նկատմամբ սահմանափակումները»։

Իշխանյանը վստահություն հայտնեց, որ զեկույցն իշխանությունների վրա որեւէ ազդեցություն չի ունենա՝ պարզաբանելով, որ այն հրապարակել է հանրության, դեսպանատների եւ միջազգային կառույցների համար։

«Հուսամ՝ նրանք նույն կերպ կարձագանքեն, ինչպես արել են նախկինում»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica