close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիկի'ն Բաղդասարյան, ձեր եղբոր մասնակցությունը կազմակերպված սադրանքին ևս արձանագրվել է. արձագանք՝ Շիրակի մարզպետին

Քաղաքական

13 Մայիսի 2022, 23:51
 Տիկի'ն Բաղդասարյան, ձեր եղբոր մասնակցությունը  կազմակերպված սադրանքին ևս  արձանագրվել է. արձագանք՝ Շիրակի մարզպետին
Որ Նիկոլը դավաճան է և երկերեսանի, դա անհերքելի փաստ է։
 
Մեր թշնամիներն ամեն գնով պաշտպանում են նրան, որովհետև Նիկոլից ավելի հարմար ղեկավար Հայաստանը չի ունեցել՝ առանց դժվարության կառավարվող, անպատկառ և պաշտոնասեր։
 
Օրերս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Պետրոս Ղազարյանի հյուրն էր:
 
Նիկոլից ավելի նիկոլական տիկին մարզպետը, հավատարիմ մնալով քպ-ական պաշտոնյաներին մեծախոսիկ ոճին, հարցազրույցի ողջ ընթացքում մանիպուլացնելով մեր քաղաքացիներին, իրականությունը խեղաթյուրելով, նիկոլական բանդայի գործած սխալների պատասխանատվությունը փորձեց գցել իրենց բռնատիրական ռեժիմի դեմ պայքարող ընդդիմության, ՀՀ-ի քաղաքացիների վրա:
 
Տիկին Բաղդասարյան կեղժիքը, ատելություն քարոզելը, սուտը ձեր քաղաքական խմբակի ձեռագիրն է, որը իշխանազավթումից հետո այդպես էլ մնաց անփոփոխ (հիշեք Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին):
 
Տիկին Բաղդասարյան, մեր գերևարված հայրենակիցների հարցը ձեր քպ-ական խմբակն է դարձրել քաղաքական շահարկման առարկա և էժանագին դիվիդենդներ հավաքելու միջոց (հիշեք ձեր սրտի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ելույթները):
 
Տիկին Բաղդասարյան, գիտեմ, որ մարզկենտրոնում կայացած երթը ձեզ հանգիստ չի տալիս, շատ ծանր եք տարել: Ստիպված եմ նորից կրկնել. ես հպարտ եմ, որ երթին 200 մեր Հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ են մասնակցել, այլ ոչ թե ապազգային տարրեր:
 
Տիկին Բաղդասարյան, ձեր իշխանության օրոք սկիզբ դրվեց հասարակակության երկպառակտմանը՝ սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, որը շարունակվում է մինչ օրս:
 
Տիկին Բաղդասարյան, ձեր իշխանության օրոք ստորագրվեց Հայաստանի կապիտուլյացիան, որի արդյունքում մենք կորցրեցինք Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Ակնան…
 
Տիկին Բաղդասարյան, ձեր քաղաքական թիմը այլևս սպառված է:
 
Դուք ի զորու չեք բանակցել և ՀՀ-ի համար ցանկալի արդյունքի հասնել։
 
Դուք պետք է հեռանաք, անելիք չունեք Հայաստանում, Արցախում:
 
Դուք այդպես էլ Հայրենիքի զգացողություն չունեցաք:
 
Դուք չհասկացաք, որ Հայրենիքը բառերով չեն սիրում։
 
Հ.Գ. Իսկ ձեր եղբոր մասնակցությունը Հոռոմ գյուղի մոտ կազմակերպված սադրանքին այդպես էլ անհայտ մնաց:
 
Չնայած ամեն ինչ պարզ է….
 
Ամեն ինչ արձանագրվում է, չմոռանաք:
 
Մհեր Մելքոնյան
 
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ 
 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica