ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակն է դուրս վռնդել ուսապարկերին, միանալ ժողովրդին․ Սաղաթելյանը՝ պետական ծառայողներին
Քաղաքական

Դիմում եմ պետական համակարգի ծառայողներին, սիրելի՛ քաղծառայողներ, վերջին 4 տարվա ընթացքում պետական կառավարման ողջ լուծը եղել է ձեզ վրա, դուք լուռ, զուսպ, բարեխիղճ կատարել եք ձեր աշխատանքը՝ հասկանալով, որ ձեզ ղեկավարում են դիլետանտները, անբանները և ուսապարկերը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՀ կառավարության՝ ցուցարարների կողմից շրջափակված 3-րդ մասնաշենքի դիմաց բարձրախոսով դիմելով պետական ծառայողներին։
«Ամբողջ պետական համակարգը եղել է ձեզ պես պրոֆեսիոնալ, կազմակերպված և բարեխիղճ մարդկանց ուսերին։ Ձեզ անընդհատ պիտակավորել են․ ժամանակն է դուրս վռնդել այդ ուսապարկերին, այլևս չենթարկվել նրանց հրահանգներին, միանալ ժողովրդին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․