close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղհալածանքներն ավելի գրգռելու են մարդկանց՝ եթե 100 ղեկավար էլ ձերբակալեն, ՀՅԴ-ն նորը կբերի. Արտաշես Շահբազյան

Քաղաքական

13 Մայիսի 2022, 15:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղհալածանքներն ավելի գրգռելու են մարդկանց՝ եթե 100 ղեկավար էլ ձերբակալեն, ՀՅԴ-ն նորը կբերի. Արտաշես Շահբազյան

Քաղաքական հալածանքներն ավելի գրգռելու են քաղաքացիներին՝ եթե 100 ղեկավար էլ ձերբակալեն, ՀՅԴ-ն նորը կբերի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը՝ խոսելով իշխանությունների ակտիվացրած հետապնդումների մասին առավել ակտիվ  քաղաքացիների հանդեպ։

Նա ուշադրություն հրավիրեց, որ 30 տարի առաջ էլ Փաշինյանի կնքահայրն էր հալածանքներ սկսել Դաշնակցության դեմ, քաղաքական ձերբակալություններ եղան, բայց շատ կարճ անցած՝ ընտրությունների ժամանակ հենց հալածանքներ նախաձեռնողը խայտառակվեց։

«Իրենց թվաց, որ գլխատեցին կուսակցությունը, քիչ անց նոր ղեկավարություն եկավ։ Եվ ես ուզում եմ առիթից օգտվելով զգուշացնել՝ եթե 100 հոգի էլ ձերբակալեն՝ իմացեք, որ Դաշնակցությունը հաջորդ օրը նոր ղեկավարությամբ մեջտեղ է գալու։ Թող Նիկոլը գնա Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնի՝ նա կբացատրի, թե ինչպես այդ ամեն ինչը ավարտվեց․ իրենց համար ավարտվեց 1996 թ-ի խայտառակ ընտրություններով, որի մեջ թե մենք ինչ դեր խաղացինք՝ իրավիճակի հեղաշրջման մեջ, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, եթե Նիկոլը չի հիշում՝ փոքր է եղել, թող գնա հարցնի»,-ասաց Արտաշես Շահբազյանը։

Այն, ինչ Տեր-Պետրոսյանը չկարողացավ անել՝ հիմա հույս ունի, որ կանի Փաշինյանը՝ նշեց նա։

2008 թ-ին էլ, ասաց նա, Լևոն Տեր-Պետրոսյանը դիրիժորն էր, իսկ գլխավոր սադրիչը Նիկոլ Փաշինյանը, որը 10 մարդու մահվան պատճառ դարձավ։

«Ես հավատում եմ, որ այս ձնագունդը օրեօր թափ առնելով հաջողություն կունենա, բայց եթե ինչ-ինչ պատճառներով Նիկոլ Փաշինյանը փորձի շատ ավելի մեծ ծավալով ռեպրեսիաներ անել՝ մեծ բանի չի հասնելու․ այս շարժումը գուցե հնարավոր լինի 2 շաբաթով կամ 2 ամսով լռեցնել, բայց սա Փաշինյանի վերջն է»,-հայտարարեց Արտաշես Շահբազյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica