close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավետիք Չալաբյանին բերման են ենթարկել իշխանությանը քննադատելու համար. սա պատվեր է. Սողոմոնյան

Քաղաքական

12 Մայիսի 2022, 22:43
 Ավետիք Չալաբյանին բերման են ենթարկել իշխանությանը քննադատելու համար. սա պատվեր է. Սողոմոնյան

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանության Արաբկիր բաժին բերման են ենթարկել «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանին։ «5165 շարժման» համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը, ով այս պահին ոստիկանական բաժնի դիմաց է, հայտնել է, որ հանրահավաքի ավարտին է տեղեկացել, որ խուզարկություն է իրականացվել Չալաբյանի բնակարանում։

«Երբ հասանք պարոն Չալաբյանի բնակարան, արդեն խուզարկությունը կատարվել էր․ միջանցքում թափթված էին թղթեր, բազմաթիվ իրեր։ Հենց այդ պահին նաև իմացանք, որ որևէ բան, բնականաբար, չի հայտնաբերել, բայց ասացին, որ պետք է բերման ենթարկեն։ Պարոն Չալաբյանը հարցրեց, թե որն է իրավական հիմքը բերման ենթարկելու և որևէ պատասխան չստացավ»,-մանրամասնել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ ոստիկանության աշխատակիցը եղել է քաղաքացիական հագուստով։

Դեպքին ականատես Սողոմոնյանը նաև արձանագրել է, թե ինչպես են քաշքելով, ուժ գործադրելով բերման ենթարկում Չալաբյանին՝ այն դեպքում, երբ վերջինս պատրաստակամություն էր հայտնել իր փաստաբանի հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք։

Սողոմոնյանի համոզմամբ, ոստիկանները կատարել են պատվեր։

«Իշխանություններն ամեն ինչ անում է՝ մարդկանց վախեցնելու համար, բայց չեն հասկանում, որ հակառակ արդյունք է տալու։ Ոստիկաններին խորհուրդ եմ տալիս՝ չկատարել նրանց պատվերները»,-նշել է Մենուա Սողոմոնյանը։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica