Մեր օրակարգում Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցն է. Արարատ Միրզոյան
Քաղաքական

Հայաստանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի հանրապետություն։ Ներկայումս ընթանում է մանրամասների մշակումը, ներառյալ՝ ստույգ ժամկետները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր օրակարգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցն է, ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր, իհարկե, ժամկետները դեռ կհամաձայեցնենք», - ասել է Միրզոյանը Դուշանբեում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։