close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փողոց փակող ու պար բռնող երիտասարդները քո իմացած քաղաքական մարմնավաճառները չեն. Խամոյանը՝ Անի Սամսոնյանին

Հասարակություն

11 Մայիսի 2022, 16:01
 Փողոց փակող ու պար բռնող երիտասարդները քո իմացած քաղաքական մարմնավաճառները չեն. Խամոյանը՝ Անի Սամսոնյանին

Անի ջան, անկեղծորեն ցավում եմ՝ հետեւելով վերջին ամիսների քո գործունեությանը, անկեղծորեն ցավում եմ, որ երիտասարդ կնոջ խոսույթը բացառապես կարող է լինել փողի դիմաց ինչ որ բան անելու շուրջ։ Անի ջան, այո, կան կանայք, որ երկու շոր ավել գնելու համար, բոտեքսի մեկ ասեղի համար ինչ ասես կարող են անել, փողի դիմաց սիրով զբաղվող կանայք էլ կան, բայց այս օրերին փողի դիմաց, որքան դու ես սիրում կրկնել, փողոց փակող «ջահելներ» չկան։

Փողոցներ փակող ու պար բռնող երիտասարդները քո իմացած քաղաքական մարմնավաճառները չեն, որոնց պակասը քաղաքական դաշտում այսօր էլ, ցավոք, չկա։ Այդ պայծառ երիտասարդներից շատերը պատերազմի մասնակից են, ռազմի դաշտում ընկերներ են կորցրել, կրակոցների տակ նրանց դիերը հանել, ու հիմա իրենց, իրենց քույրերի ու սիրած աղջիկների, իրենց զոհված ընկերների փոխարեն պայքարում են հայրենիք ունենալու համար։

Լուսավոր ու պայծառ տղաներին ու աղջիկներին փողով փողոց փակող «ջահելներ» գիտես ինչո՞ւ ես անվանում, որովհետեւ քաղաքական գործունեությունդ սկսել եւ ավարտում ես մեկի հետ, ում Ալենը «հոգնած, անբարոյականի վաստակ, քաղաքական տրյապկա» է անվանում, բայց հիմա նույն այդ մարդը Ալենի թիմի հատուկ հանձնարարություններն է կատարում(ուզում եմ հավատալ, որ դրանցից քեզ բաժին չի հասնում)։

Եթե դու էլ «հատուկ հանձնարարություններ» կատարող չես, արի Ֆրանսիայի հրապարակ, նայիր այդ լուսավոր(քո իմացած լուսավորը չէ) «ջահելների» աչքերի մեջ ու թե կարող ես իշխանություններից ստացած այս տեքստը կրկնիր!

Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր 

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica