close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճակատագրական սխալը պետք է ուղղել ամբողջ ժողովրդով. Արտակ Զաքարյան

Հասարակություն

11 Մայիսի 2022, 15:19
 Ճակատագրական սխալը պետք է ուղղել ամբողջ ժողովրդով. Արտակ Զաքարյան

2021թ. հունիսի 20-ին «խաղաղություն» բառից խաբված  ընտրազանգվածի շնորհիվ Ադրբեջանը վերահաստատեց իր իշխանությունը Հայաստանում․ ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ շատ-շատերը հետո հասկացել են Նիկոլի կեղծիքը և միացել Ֆրանսիայի հրապարակին:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-ռուսական և այլ երկկողմ հարաբերություններում Հայաստանը ներկայացված չէ: Փոխարենը Ադրբեջանը ներկայացված է երկու անգամ և´ «հայկական» կողմից, և´ ադրբեջանական:

«2021թ. հունիսի 20-ի ճակատագրական սխալը պետք է ուղղել ամբողջ ժողովրդով: Եթե չհաջողվեց, հետո Նիկոլից կամ ընդդիմությունից ոչ ոք թող չբողոքի, թե ինչո՞ւ Հայաստան պետությունն այլևս չկա: Նիկոլի գործողությունները տանում են նրան, որ Հայաստան չլինի: Ընդդիմությունը պայքարում է, որ Հայաստան լինի: Որոշումը կախված է յուրաքանչյուր հայ մարդուց:

Սա վերաբերում է բոլորիս` Սփյուռքին, Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիներին:

Հարգելի՛ պատվախնդիր, հայրենատեր հայ մարդ: Ինքդ քեզ մի պարզ բան խոստացիր, ու արա այդպես: Դու ո´չ «Հայաստան» դաշինքի, ո՛չ «Պատիվ ունեմ» դաշինքի, ո՛չ ընկերոջդ, ո՛չ հարևանիդ, ո՛չ էլ որևէ մեկի խաթր կամ ինադու չես դուրս եկել պայքարի: Վերջ տալ է պետք դատարկ բամբասանքներին ու չհիմնավորված զրույցներին: Տունն այրվում է աչքներիդ առջև, հրդեհը մարելու փոխարեն հրշեջներին եք քննարկում: Դրա ժամանակն էլ կգա:

Իսկ այսօր դու ոտքի ես կանգնում, որպեսզի ներկայիս քաոսային ու անկանխատեսելի աշխարհում թուրքի շահերին մատաղ չանեն քեզ, քո սերունդն ու Հայրենիքը: Դու ոտքի ես կանգնում, որ թուրքի առաջ երեխաներդ անվտանգ լինեն: 1915թ. մեր ապուպապերն էլ չէին հավատում, որ կարող են մորթվել: Բայց ցավոք դա եղավ, և առ այսօր աշխարհը թուրքին չի դատապարտել: Թուրքը  (նաև աշխարհը) հարգում ու հաշվի է նստում միայն բռունցքված, միասնական հայերի հետ:

Միացիր ու անվտանգ դարձրու քո ու քո երեխաների ապագան: Ֆրանսիայի հրապարակ արի քո բոլոր հարազատների ու բարեկամների հետ: Հավատա, որ կան պահեր, որ մի ամբողջ կյանք արժը: Այսօր հայ ժողովուրդն ապրում է հենց այդ պահը:

Աստված օգնական մեր ազգին:

Ձայն բազմաց, ձայն Աստծո», - գրել է նախկին պաշտոնյան:

Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica