close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Մեծի պողոտայից 6 անձ բռնության կիրառմամբ առևանգել է ՀՅԴ-ական Պետո Սարոյանին․ փաստաբան

Իրավունք

11 Մայիսի 2022, 08:13
 Տիգրան Մեծի պողոտայից 6 անձ բռնության կիրառմամբ առևանգել է ՀՅԴ-ական Պետո Սարոյանին․ փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«2022թ. մայիսի 10-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում թվով 6 անձինք Տիգրան Մեծի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից բռնության կիրառմամբ առևանգել են դաշնակցական երիտասարդ Պետո Սարոյանին։

Առավել քան վստահ եմ, որ նրանք իրավապահ համակարգի աշխատակիցներ չեն։

Ասեմ ինչու.

Պետոյի մասով 10.05.2022թ. Ժամը 16:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում ըստ հերթականության հեռախոսազրույցներ եմ ունեցել՝

- ՀՀ ՔԿ Շիրակի ՄՔՎ քննիչ Խորեն Նազարյանի հետ, ով հայտնել է, որ տվյալ պահին խիստ զբաղված է, Պետոյին հարցաքննության կկանչի մոտակա օրերս՝ ինձ հետ նախապես հեռախոսակապ հաստատելու միջոցով։

-Խոսել եմ ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ հերթապահ մասի հերթապահի, ինչպես նաև օպերլիազորներից մեկի հետ, ովքեր հավաստիացրել են, որ որևէ խնդիր չկա։

Այժմ վերը նշված հանցագործության ականատեսներից մեկի հետ գնում ենք ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու համար»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica