close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Հայրենականի հուշարձանների մեծ մասը

Արցախ

9 Մայիսի 2022, 17:19
 Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Հայրենականի հուշարձանների մեծ մասը

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Արցախում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը:

24 արցախցիներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, իսկ նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով Շուշիից Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը կրկնակի արժանացան այդ կոչմանը: Յոթ արցախցիներ դարձան բոլոր երեք աստիճանների Փառքի շքանշանի ասպետ: 1943 թվականին Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը դարձավ նաև ղարաբաղցի, ծնունդով Ներքին Սզնեք գյուղից Գևորգ Իսրայելյանը (Փառքի շքանշանի լրիվ ասպետ դարձավ 1945 թվականի մարտին):

Սակայն, 2020 թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայից հետո և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ՝ նույն թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքներով 5000 հայկական հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին (այդ թվում և խորհրդային ժամանակների), մնացին Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այդ հուշարձանների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել »,- գրել է Բեգլարյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica