close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Խոսքի ազատություն», թե՞ ողորմելիություն. դիտարկում

Հասարակություն

8 Մայիսի 2022, 18:02
 «Խոսքի ազատություն», թե՞ ողորմելիություն.  դիտարկում

Հայաստանում խոսքի ազատության ջատագովները, նորմալ երևույթ են համարում, երբ տարբեր գործիչներ ազատորեն արտահայտում են նման կարծիքներ․ «Շուշին դժգույն, դժբախտ, 90%-ով ադրբեջանական քաղաք է», «Որոտանը Էյվազլի է», «Ամայի տարածքների համար պատերազմ չենք անելու», «Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ», «Բանակը ոչ թե տարածքների, այլ մարդկանց պաշտպանության համար է», Շուռնուխի գրավման հետ կապված․ «Բա մտել էինք իրենց տուն․․․» և այլն։

Մի պահ պատկերացրեք, որ ԱՄՆ-ում որևէ գործիչ, սենատոր կամ կոնգրեսմեն, լրագրող այսպիսի մտքեր ասեր․ «Ալյասկան ռուսական տարածք», «Լուիզանան ֆրանսիական է», «Տեխասը մեքսիկական է» և այլն։ Պատկերացրեք, որ Ֆրանսիայում, որևէ գործիչ հայտարարեր, որ Ստրասբուրգը գերմանական քաղաք է։ Օրինակներ շատ կարելի է բերել։ Եվ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, և այլ երկրներում այդպիսի «մտքեր» բարբաջողներին, չէին հասցնի դատել, ժողովուրդը նրանց լինչի դատաստանի կենթարկեր։ Իսկ մեր դեպքում, ի տարբերություն, ԱՄՆ-ի, որի այսօրվա ժողովուրդը եկվոր, նվաճող է, իսկ Ստրասբուրգը բարդ է ասել, գերմանական է, թե ֆրանսիական, Արցախը, Շուշին, Սյունիքը պատմական Հայաստան են։ Բայց մենք ուրիշ ենք, մենք «քաղաքակիրթ, այլոց կարծիքը հարգող» ժողովուրդ ենք։ Իրականում վախկոտ, սեփական շահի ետևից ընկնող, ողորմելիներն են, որոնք,  թաքնվելով «արժեքների» ետևում, պաշտպանում են հայրենիքը հանձնող, իրենց պես ողորմելիներին։

Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան



Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica