close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհում այսօր աճուրդ է գնում, թե ով կգնի Հայաստանը. Արմեն Աշոտյան

Հասարակություն

6 Մայիսի 2022, 13:21
 Աշխարհում այսօր աճուրդ է գնում, թե ով կգնի Հայաստանը. Արմեն Աշոտյան

Այսօր պայքար է մղվում ժողովրդի կողմից հանուն ազգային օրակարգի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի ապագայի, հանուն բոլորիս երեխաների: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀԿ-ի առաջնորդած անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ այսօր խնդիրը Նիկոլի հեռացումն է։ «Այն անբարոյական բանդայի, որ զավթել է մեր երկրի ղեկը, այն անբարոյական բանդայի, որ նայում է ձեր աչքերին ու ստում է, խաբում է, սպանում է մեր երեխաներին, ծախում է մեր հայրենիքը:

Այսօր «Հետքը» հոդված է հրապարակել, ըստ որի՝ 3200 հա հող ՀՀ-ի սուվերեն տարածքից մենք նորից կորցրել ենք: Դրա մասին մեզ չէին ասում: Մինչեւ մենք էստեղ Նիկոլ-Նիկոլ ենք խաղում, Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն աշխարհի ամենակարեւոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը: Հիմա աշխարհը կռիվ է տալիս, որ եթե այդ անբարոյականը դեռ ղեկավարում է Հայաստանը, ու Հայաստանը վաճառվում է, ո՞վ կգնի Հայաստանը ամենաէժան գնով, էդ կռիվն է գնում: Աշխարհում աճուրդ է գնում, թե ով կգնի Հայաստանը:

Հարգելի՛ արտասահմանյան գործընկերներ, ես հասկանում եմ, որ նախեւառաջ մենք ենք մեղավոր, որ էդ սրիկան դեռեւս վարչապետ է, մենք ենք մեղավոր, որ էդ ոչնչությունը դեռեւս ներկայացնում է հայ ժողովրդի շահերը: Նա իրականում չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը: Հայաստանը չի վաճառվում, Արցախը չի վաճառվում, չփորձեք գնել, որովհետեւ հետո փոշմանելու եք: Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն Հայաստանում, հետեւաբար, իր հետ կնքած ցանկացած գործարք առ ոչինչ է լինելու»,- հայտարարեց Աշոտյանը:

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են Երևանի երթևեկությունը։

«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնում ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica